Not Selected

էՐԻԿ ՓԻԼՈՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԲԿՄԱ-ՈՒՄ

29/07/2021

«Ուրարտուի» սան Էրիկ Փիլոյանը 2021/22 մրցաշրջանը կանցկացնի ԲԿՄԱ-ում։ Ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Ուրարտուի» հետ, սակայն մեկնարկելիք մրցաշրջանում վարձակալական հիմունքներով կխաղա VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի կազմում։ 

Հավելենք, որ 20-ամյա պաշտպանը «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրել է 2021 թվականի մարտի 12-ին՝ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի՝ «Նոայի» հետ առաջին խաղում (0-2)։ Թիմի կազմում Փիլոյանը մասնակցել է 2 պաշտոնական հանդիպման։