Not Selected

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ․ «ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է ԽԱՂԱԼ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ»

04/09/2021

«Արարատի» հետ ստուգողական խաղում «Ուրարտուի» 14-ամյա դարպասապահ Հայկ Ղազարյանն ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում: Երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց 70 րոպե: Հանդիպումից հետո մենք զրուցեցինք Ղազարյանի հետ.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Գլխավոր թիմում անցկացրած խաղիցս լավ տպավորություններ ունեմ, կարծում եմ՝ լավ հանդիպում ստացվեց, ես էլ գոհ եմ իմ խաղից: Հանդիպման սկզբում մի փոքր լարվածություն կար ինձ մոտ, բայց ընթացքում այն անցավ»:

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Այստեղ խաղը շատ ավելի արագ է, քան մեր տարիքային առաջնությունում, ֆուտբոլիստներն արագ են շարժվում խաղադաշտում, ուստի այստեղ խաղալն ավելի դժվար է: Գլխավոր թիմի հետ մարզվելով՝ աստիճանաբար ընտելանում եմ այս տեմպին ու խաղի արագությանը: Իմ նպատակն է խաղալ բարձր մակարդակով և խաղալ գլխավոր թիմի կազմում: Գիտեմ՝ ինչին եմ ձգտում, անպայման կաշխատեմ ինքս ինձ վրա»: