Not Selected

ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՈԼԳՈՎ

11/03/2024

Մեր թիմի ռուս հարձակվող Ալեքսանդր Դոլգովը «Փյունիկի» դեմ իր նորամուտի խաղում վնասվածք ստացավ և հարկադրաբար փոխարինվեց։

25-ամյա ֆուտբոլիստը ստացել էր ուսային հոդի վնասվածք։ Հաստատված տվյալներով հարձակվողը կվերադառնա բնականոն մարզումներին ու կմիանա ընդհանուր խմբին միջազգային դադարից հետո։

Մաղթում ենք ֆուտբոլիստին շուտափույթ ապաքինում։