Not Selected

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

09/11/2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել նոր նշանակում։ Հասարակության հետ կապերի և տեղեկատվության հետ հարցերով փոխտնօրենի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Լուսինե Հարությունյանը, որը նախկինում զբաղեցնում էր ակումբի մամուլի քարտուղարի պաշտոնը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Լուսինե Հարությունյանին նոր պաշտոնի կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք՝ նոր ու պատասխանատու աշխատանքում։