Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԻՍԱԱԿ ԲԱՐՐԻ ՕՋՈՒՄԱ

16/09/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 21-ամյա պաշտպան Իսաակ Բարրի Օջումայի հետ։

Նշենք, որ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Նիգերիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում։

Ողջունում ենք Օջումային և մաղթում հաջող ելույթներ «Ուրարտուում»։