Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՄԱՔՍԻՄ ՄԱՅՐՈՎԻՉ

10/06/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Մաքսիմ Մայրովիչը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ակումբի ու ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետն սպառվել էր, ու կողմերը որոշել են չերկարաձգել այն։

Մայրովիչն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստը մեր թիմի կազմում հասցրել է մասնակցել 29 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում նա մեր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում Մաքսիմին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։