Not Selected

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է FASTEX ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՕՐԸ

28/04/2023

Ինչպես արդեն գիտեք, «Ուրարտուն» գավաթի եզրափակչում «Շիրակին» կհանդիպի մայիսի 13-ին։ ՀՖՖ գրասենյակում կայացած վիճակահանությամբ պարզ դարձավ՝ որ թիմը հանդես կգա դաշտի տիրոջ կարգավիճակում։ Այսպիսով, գավաթի եզրափակչում դաշտի տեր կհամարվի «Շիրակը»։ Հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին։ 

Հավելենք, որ կիսաեզրափակչում «Ուրարտուն» 4-0 հաշվով հաղթել էր «Գանձասարին», իսկ «Շիրակը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պայքարից դուրս էր թողել «Փյունիկին»։