Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՊԱՐՏՎԵՑ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻՆ»

27/05/2021

«Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ 1-4 հաշվով պարտվեց «Լեռնային Արցախին»։ Հյուրերից աչքի ընկան Կարեն Շահկելդյանը, Արսեն Հովհաննիսյանն ու Համլետ Ասոյանը։ Իսկ «Ուրարտու-2»-ից Տիգրան Այունցը դարձավ ինքնագոլի, այնուհետև գոլի հեղինակ․

Մրցաշրջանի վերջին տնային խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Լեռնային Արցախին»։ Թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ էին, տարբերությունն ընդամենը 3 միավոր էր, ուստի հաղթանակի դեպքում «Ուրարտու-2»-ը կարող էր պայքարել 5-րդ հորիզոնականի համար։

Առաջին կեսն անցավ «Լեռնային Արցախի» բացահայտ առավելությամբ։ Հյուրերը կարողացան երեք գոլ խփել։ Նախ անկյունայինի խաղարկումից հետո Գոռ Պողոսյանը գլխի հարվածով գնդակն ուղղեց դեպի դարպասը, Տիգրան Այունցը փորձեց չեզոքացնել դրությունը, սակայն գրավեց սեփական դարպասը։ Աչքի ընկան նաև Կարեն Շահկելդյանն ու Արսեն Հովհաննիսյանը։ Առաջին կեսն ավարտվեց հյուրերի առավելությամբ՝ 3-0 հաշվով։

Երկրորդ կեսի մեկնարկում էլ հյուրերը գոլ խփեցին, այս անգամ Համլետ Ասոյանը գրավեց դարպասը, իսկ «Ուրարտու-2»-ից հանդիպման միակ գոլը տուգանային հարվածից խփեց Տիգրան Այունցը․ «Ուրարտու-2» - «Լեռնային Արցախ»՝ 1-4։

Այս հանդիպումից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունի 32 միավոր և ընթանում է 6-րդ հորիզոնականով։ Առաջին խմբի այս առաջնության վերջին՝ 31-րդ տուրում «Ուրարտու-2»-ը կուղևորվի Գյումրի, որտեղ ուժերը կչափի «Շիրակ-2»-ի հետ։ Այդ հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում մայիսի 30-ին և կմեկնարկի ժամը 17։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» 1-4

0-1 Տիգրան Այունց (7’ ինքնագոլ), 0-2 Կարեն Շահկելդյան (36’), 0-3 Արսեն Հովհաննիսյան (43’), 0-4 Համլետ Ասոյան (49’), 1-4 Տիգրան Այունց (60’)

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55․ Անդրանիկ Մարտիրոսյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան, 2․ Արթուր Մելիքյան, 17․ Տիգրան Այունց, 99․ Ռուբեն Աբրահամյան, 18․ Համլետ Սարգսյան, 26․ Կարեն Գալստյան, 20․ Ռուբեն Եսայան (14․ Կորյուն Սեդրակյան 46'), 9․ Արթուր Իսրայելյան (4․ Էրիկ Փիլոյան 61'), 16․ Արայիկ Էլոյան (8․ Գևորգ Գրիգորյան 46'), 15․ Աբրահամ Պորտուգալյան (11․ Արթուր Միսկիրիջյան 46')։ 

Պահեստայիններ՝ 71․ Հրաչ Սահակյան, 12․ Արա Ջոլաքյան, 70․ Արման Մարտիրոսյան, 4․ Էրիկ Փիլոյան, 39․ Նարեկ Դավթյան, 6․ Ռաֆայել Մովսիսյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 11․ Արթուր Միսկիրիջյան։ 

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»․ 73․ Սերգեյ Ասրյան, 17․ Վադիմ Հայրիյան, 30․ Տոբի Ժնոպե, 5․ Գոռ Պողոսյան, 3․ Համլետ Ասոյան, 74․ Էրիկ Կարապետյան (14․ Էդգար Մկրտչյան 58'), 99․ Նթոնե Վալդո, 9․ Արսեն Հովհաննիսյան (23․ Գագիկ Դանիելյան 76'), 27․ Աբաբաքար Սոու (8․ Տիգրան Սիմոնյան 63'), 7․ Նորիկ Մկրտչյան, 10․ Կարեն Շահգելդյան (2․ Մարատ Կարապետյան 58')։

Պահեստայիններ՝ 13․ Արման Հարությունյան, 2․ Մարատ Կարապետյան, 23․ Գագիկ Դանիելյան, 66․ Պատվական Մահտեսյան, 14․ Էդգար Մկրտչյան, 8․ Տիգրան Սիմոնյան, 6․ Արամ Կոստանդյան։