Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

02/07/2022

«Ուրարտու-2»-ը նախապատրաստական շրջանի ընթացքում առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ սեփական մարզաբազայում մրցելով «Ալաշկերտ-2»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

«Ուրարտուի» երկրորդ թիմի նորացված կազմը շարունակում է նախապատրաստվել 2021/22 մրցաշրջանին։ Հանդիպման երկու խաղակեսերում թիմի երկու տարբեր կազմեր տեսանք։ «Ուրարտուի» պատանի ֆուտբոլիստները դիրքային գրոհներ էին կազմակերպում և ամբողջ հանդիպման ընթացքում տիրում էին նախաձեռնությանը։ Մրցակցին ոչ մեկ անգամ օգնության հասավ դարպասաձողը, մյուս դեպքերում էլ, կարելի էնասել, ազդեց փորձի պակասը, սակայն մեր տղաներին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը։ «Ուրարտու-2» - «Ալաշկերտ-2»՝ 0-0.

Հիշեցնենք, որ այս շրջանում թիմը նախատեսում է նաև արտասահմանյան հավաք անցկացնել, որոնց մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱԼԱՇԿԵՐՏ-2» 0-0
«Ուրարտու-2»․

Առաջին խաղակես՝ Մխիթար Ումրեյան, Արման Մարտիրոսյան, Վազգեն Մանուկյան, Ալիկ Մկրտչյան, Կարեն Գալստյան, Գառնիկ Մինասյան, Կարեն Դավթյան, Հայկ Ղազարյան, Էդգար Ղուլինյան, Հարություն Ստեփանյան։

Երկրորդ խաղակես՝ Սուրեն Ղազարյան (Արսեն Թուրվանդյան 65'), Գևորգ Ղազարյան (Արմեն Երանոսյան 65'), Էմիլ Ղազարյան, Նարեկ Դավթյան, Արթուր Թալասյան, Կարեն Գալստյան (Գառնիկ Մինասյան 65'), Գոռ Աբրահամյան, Արամ Միքայելյան, Արամ Բեգանյան, Էդիկ Վարդանյան։