Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՎԼԱԴԻՍԼԱՎ ՊԱՆՏԵԼԵԵՎ

16/01/2024

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Վլադիսլավ Պանտելեևի հետ։

Պանտելեևը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբին»,  և Տուլայի «Արսենալ» ակումբներում, իսկ «Սպարտակ-2»-ի կազմում դարձել է Ռուսաստանի երկրորդ առաջնության հաղթող։ 

27-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել է ռուսական Տուլայի «Արսենալ» ակումբից։ 

Ողջունում ենք Պանտելեևին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին։