Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՑԿՈ

19/01/2024

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Ալեքսանդր Պուցկոյի հետ։

30-ամյա պաշտպանը համարվում է «Սպարտակի» սան։ Ֆուտբոլիստը խաղացել է Ռուսաստանի առաջնության այնպիսի թիմերում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», «Ուֆան», Գրոզնիի «Ախմատը» և «Բալթիկան»։ 2016/17 մրցաշրջանում Ալեքսանդրը «Սպարտակի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Բալթիկան»։

Ողջունում ենք Պուցկոյին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին