Not Selected

ՊՅՈՏՐ ՏԵՆԸ ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

23/09/2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղում «Ուրարտուի» ռուս պաշտպան Պյոտր Տենը, որը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով խաղաժամանակ ստացավ։ Ֆուտբոլիստը փոխարինման մտավ 83-րդ րոպեին։ Խաղից հետո Տենը խոսել է իր մարզավիճակի մասին․

«Ինձ լավ եմ զգում, կարող եմ ասել, որ լավ մարզավիճակում եմ, ինձ այդ հարցում օգնել են անհատական մարզումները։ Շնորհակալ եմ, որ խաղաժամանակ ստացա։ Ճիշտ է, փոխարինման մտա վերջնամասում, բայց լավ է, որ արդեն խաղում եմ։ Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ խաղաժամանակ կստանամ ու ավելի շատ կօգնեմ թիմին։ Ցավալի է, որ պարտվեցինք։ Առաջին կեսում լավ էինք խաղում, բայց երկրորդ կեսում բաց թողած արագ գոլից հետո անհաջող խաղացինք»։

Հավելենք, որ Պյորտ Տենը վնասվածք էր ստացել Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Նորավանքի» հետ խաղում։