Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐՈ ԽԼՅՈԲԱՍ

18/02/2022

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ուրարտուի» կազմը համալրել է ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը։ 27-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Օրդաբասիից», որի կազմում 2021/2022 մրցաշրջանի առաջին հատվածում նա մասնակցել է 8 պաշտոնական հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Խլյոբասը հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են բելառուսական «Դինամո Մինսկը», ուկրաինական «Վորսկլան», «Դեսնան», «Դինամո Կիևը», որտեղից ֆուտբոլիստը սկսել է նաև իր պրոֆեսիոնալ կարիերան։ 

Շնորհավորում ենք և հաջողություն ենք մաղթում Խլյոբասին մեր ակումբում։

Հավելենք, որ Խլյոբասն «Ուրարտուում» հանդես կգա 13 համարի մարզաշապիկով։