Not Selected

ԴՄԻՏՐՈ ԽԼՅՈԲԱՍ․ «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԶ ՇԱՏ ԷԻՆ ՊԵՏՔ»

16/03/2022

«Ուրարտուի» նորեկ հարձակվող Դմիտրո Խլյոբասը ԲԿՄԱ-ի հետ խաղում առաջին անգամ ընդգրկվեց թիմի մեկնարկային կազմում և դարձավ դուբլի հեղինակ։ Ֆուտբոլիստը խոսել է խաղի ու իր մարզավիճակի մասին․

 

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՈՒ ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ հաղթանակի համար, այն երկար սպասված էր, մի քանի խաղ է՝ չէինք կարողանում հաղթել, ոչ-ոքիներ էինք գրանցում, այսօր այս հաղթանակն ու միավորները պետք էին, ուստի բոլորին շնորհավորում եմ։ Այն կբարձրացնի մեր տրամադրությունը մյուս խաղերից առաջ»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Դեռ ներգրավվում եմ, հարվարվում եմ, ինձ արդեն լավ եմ զգում, կարծում եմ՝ արդեն լավ մարզավիճակ եմ հավաքել։ Ուրախ եմ, որ գոլեր խփեցի, ուրախ եմ, որ հաղթեցինք, շնորհակալ եմ խաղընկերներիս, որ փոխանցումներ կատարեցին, որոնց շնորհիվ կարողացա աչքի ընկնել»։