Not Selected

ԴՄԻՏՐՈ ԽԼՅՈԲԱՍ․ «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ ԱՌԱՋԻՆ ՀԵԹ-ՏՐԻԿԻՍ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

20/08/2022

Չորրորդ տուրի՝ «Նոայի» հետ խաղում իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց մեր թիմի հարձակվող Դմիտրո Խլյոբասը։ Ֆուտբոլիստը կիսվել է հաղթական խաղի տպավորություններով․

ԽԱՂԻ ՈՒ ՀԵԹ-ՏՐԻԿԻ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ, որ խփեցի, առաջին անգամ էի հեթ-տրիկի հեղինակ դառնում, ամեն օր չես կարող դա անել, ուստի շատ ուրախ եմ, առաջին հերթին՝ որ հաղթեցինք, բացի այդ էլ՝ որ 3 գոլ խփեցի։ Կարծում եմ՝ նույնիսկ ավելի հեշտ էր գոլ խփել մտնելով փոխարինման, քան խաղալով մեկնարկային րոպեներից, քանի որ առաջին խաղակեսում ավելի փակ էինք խաղում, իսկ երկրորդում ավելի բաց սկսեցինք գործել, ամեն ինչ ավելի լավ հեշտ դասավորվեց, պահերն ավելի շատացան։ Կարևորը՝ հաղթեցինք»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինձ լավ եմ զգում, որևէ խնդիր չկա, պատրաստ եմ հարյուր տոկոսով։ Կարծում եմ՝ հաջորդ խաղին էլ պատրաստվելու ենք ինչպես միշտ՝ լավ տրամադրությամբ ու սովորական ռեժիմով»։

ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Տրամադրությունը լավ է, հաղթել ենք, 3 միավոր ենք վաստակել, բոլորը շատ ուրախ են։ Մենք դուրս ենք գալիս ու անում մեր աշխատանքը, պետք է հաղթել, այսօր էլ եկել էինք դրա համար»։