Not Selected

ԴՄԻՏՐՈ ԽԼՅՈԲԱՍ․ «ԻՆՁ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ԱՅՍՏԵՂԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՖՈՒՏԲՈԼԻՆ»

18/02/2022

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել 27-ամյա հարձակվող Դմիտրո Խլյոբասի հետ։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ուկրաինացի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.

 

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Շատ լավ տպավորություններ ունեմ, շատ ուրախ եմ «Ուրարտու»-ին միանալու համար: Անկեղծ ասած, քիչ բան գիտեի Հայաստանի առաջնության և թիմի մասին, բայց երբ եկա այստեղ, հաճելիորեն զարմացա՝ շատ գեղեցիկ քաղաք է, մարդիկ ընկերասեր են, և ֆուտբոլը շատ լավ է զարգացած։ Ինձ դուր է գալիս այստեղի մոտեցումը ֆուտբոլին, ուստի շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»:

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՍԻՆ

«Ես շատ ակումբներում եմ խաղացել, վստահորեն կասեմ, որ «Ուրարտուն» շատ լավ մարզաբազա ունի, երևում է, որ ակումբի ղեկավարությունը ամեն ինչ անում է՝ լավ պայմաններ ստեղծելու ֆուտբոլիստների համար։ Ամեն բան առկա է՝ որպես ֆուտբոլիստ զարգանալու, վերականգնվելու, մարզվելու համար։ Մարզադաշտն էլ գտնվում է ակումբի տարածքում։ Կարող եմ ասել, որ աշխատանքի համար կան բոլոր պայմանները, ուստի կփորձեմ առավելագույնս դրսևորել ինձ»։

ԹԻՄՈՒՄ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Թիմում ինձ շատ ջերմ դիմավորեցին և լավ ընդունեցին, թեև դեռ չեմ հասցրել բոլորին ճանաչել, քանի որ ընդամենը մի քանի անգամ եմ մարզվել թիմի հետ, բայց մարզումների ընթացքում էլ փորձում եմ լավ մարզավիճակ ձեռք բերել: Թիմն այս պահին Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է, հաղթելու լավ հնարավորություն ունի, սա է հիմնական նպատակը մրցաշրջանի մնացած հատվածում, ուստի կփորձենք ամեն ինչ անել առաջադրված խնդիրներն իրագործելու համար»։