Not Selected

ԼԵՈՆ ՍԱԲՈՒԱ. «ՇԱՏ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ՝ ԵՐԲ ԿԲԱՑԵՄ ԳՈԼԵՐԻՍ ՀԱՇԻՎՆ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ»

20/08/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում «Ուրարտուի» հարձակվող Լեոն Սաբուան մեր թիմի կազմում իր առաջին գոլը հեղինակեց։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.

ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ես իսկապես անհամբեր սպասում էի, թե երբ վերջապես կխփեմ, քանի որ երեք տուր է չէի կարողացել խփել։ Բայց այսօր դա ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ։ Հուսով եմ, որ առաջիկայում ավելի շատ գոլեր կտեսնեք»:

«ՆՈԱՅԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Խաղի սկզբում դժվար էր, քանի որ եղանակային պայմանները նպաստավոր չէին. այստեղ շատ շոգ է, բայց մենք կարողացանք հաղթահարել այդ ամենը, հավաքվեցինք, լավ խաղացինք, իրագործեցինք այն ամենը, ինչ մարզիչը ծրագրել էր և առաջ անցանք 2-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում արդեն կարողացանք խաղը հանգիստ հասցնել իր ավարտին»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ես ինձ հիանալի եմ զգում, մենք այնպիսի մարզումային գործընթաց ենք ունենում, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է վազել ամբողջ 90 րոպեն: Բոլորն էլ իրենց լավ են զգում, այդ թվում և ես»։