Not Selected

ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․ ԼԵՈՆ ՍԱԲՈՒԱ

18/11/2023

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» հարձակվող Լեոն Սաբուան ողնաշարի վիրահատության է ենթարկվել։ Ֆուտբոլիստը միկրովիրաբուժական դեկոմպրեսիայի է ենթարկվել միջողնային սկավառակի ճողվածքի պատճառով։ Մեր ֆուտբոլիստն արդեն իսկ սկսել է վերականգնողական գործընթացը։

Նշենք, որ վերականգնման ժամկետը մոտավորապես 2-2,5 ամիս է։

Մաղթում ենք մեր հարձակվողին առողջություն և շուտափույթ ապաքինում։