Not Selected

ԼԵՈՆ ՍԱԲՈՒԱ․ «ՄԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆՔ ԻՆՉՊԵՍ ԵԶՐԱՓԱԿՉԻ»

17/05/2023

Մեր թիմի հարձակվող Լեոն Սաբուան «Լեռնային Արցախի» դեմ խաղից հետո խոսեց թիմի հաղթանակի, խփած գեղեցիկ գոլի և առաջիկա հանդիպումների կարևորության մասին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ճիշտն ասած, նայելով հաշվին, կթվա՝ հեշտ խաղ էր, բայց հանդիպումը բավական բարդ ստացվեց։ Ուրախ եմ, որ իմ գոլերն օգնեցին թիմին հաղթանակ տոնել: Կարևոր չէ՝ ով է խփել, ինչպես է խփել, կարևորն այն է, որ թիմը հաղթեց, ու շարունակում ենք գնալ մեր նպատակի հետևից»։

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՏԱԾԱԾԿԻ ՎՐԱ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Խաղացինք արհեստական խոտածածկով խաղադաշտում, իրականում հենց դրանում էլ կայանում էր խաղի բարդությունը։ Ամեն դեպքում, այլ խոտածածկ էր, դժվար էր արագ խաղարկել գնդակը: Ուրախ եմ, որ հաջողվեց հաղթել»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Նման գոլ առաջին անգամ էի խփում, այդ ոճով, իհարկե, պետք էր միանգամից անել դա, բայց շատ ուրախ եմ, որ այդպես դասավորվեց ու գեղեցիկ գոլ ստացվեց: Հույս ունեմ՝ վերջինը չէ»։

ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Իհարկե, գավաթում հաղթանակը մեզ մոտիվացրեց, թույլ տվեց զգալ տիտղոսի բերկրանքը։ Մենք յուրաքանչյուր խաղին տրամադրվում ենք՝ որպես եզրափակչի, ճիշտ ինչպես գավաթի ժամանակ էր։ Այնպես որ, առաջնության մնացած չորս հանդիպումներին մոտենալու ենք առավելագույն կենտրոնացվածությամբ և ուզում ենք հաղթել բոլորում»։