Not Selected

ԹԵՄՈՒՐ ՋԻԿԻԱ․ «ՀԱՐՁԱԿՎՈՂԻ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ՀԱՃԵԼԻ Է ԳՈԼ ԽՓԵԼ»

11/03/2023

«Լեռնային Արցախի» հետ խաղում «Ուրարտուի» նորեկ Թեմուր Ջիկիան առաջին անգամ տեղ գտավ թիմի մեկնարկային կազմում ու դարձավ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով․

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՈՒ ԳՈԼ ՀԵՂԻՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ ամենակարևորը, հաղթեցինք, գոլերը հարձակվողի համար միշտ էլ հաճելի են, իսկ ամենակարևորը հաղթանակն է։ Ուրախ եմ նաև, որ մեկնարկային կազմում էի։ Որպես հարձակվող՝ ինքս ինձ համար ամենաբարձր առաջադրանքներն եմ սահմանում՝ խփել որքան հնարավոր է շատ գոլ, նորից եմ կրկնում՝ դա ինձ համար է, իսկ այստեղ ամենակարևորը թիմի հաղթանակն է։ Հեշտ խաղեր չեն լինում, բայց ամեն խաղից առաջ վերլուծում ենք մրցակցին, կարծում եմ՝ մարզչական առաջադրանքները մենք կատարեցինք»։

ԹԻՄԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ամեն ինչ հիանալի է, տղաները ուրախ են, միանգամից ինտեգրվեցի թիմին։ Ինձ դուր է գալիս, շատ ուրախ եմ այստեղ գտնվելուս համար, ուզում եմ օգնել թիմին հասնելու առաջադրված բոլոր նպատակներին և առաջնությունում և գավաթում»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Դեռևս լիարժեք պատրաստ չեմ 90 րոպե անցկացնել խաղադաշտում, երկրորդ հավաքը բաց եմ թողել, չէի մարզվում որոշ ժամանակ, այժմ աստիճանաբար մարզավիճակ եմ հավաքում, մարզվում եմ, այդ հարցում ինձ օգնում է ֆիզպատրաստության մարզիչը»։