Not Selected

ԹԵՄՈՒՐ ՋԻԿԻԱ․ «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՅՈՒՄ ՄՅՈՒՍ ԹԻՄԵՐԻՆ, ԱՅԼ ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ ՄԵԶ ՎՐԱ»

01/05/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի` «Փյունիկի» հետ խաղում, «Ուրարտուի» հարձակվող Թեմուր Ջիկիան ծանր վնասվածք էր ստացել։ Մեր հարձակվողը ակումբի մամուլի ծառայության հետ կիսվել է վերականգնողական փուլի և առաջիկա խաղերի կարևորության մասին

ՎՆԱՍՎԱԾՔԻ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ

«Վիրահատությունս անցել է հաջող։ Այս պահին դեռևս քայլում եմ ոտքի համար հատուկ ֆիքսատորով։ Մոտ երեք շաբաթ կլինեմ այս վիճակում, որից հետո կսկսվեն վերականգնողական մարզումները։ Այս պահին, որպեսզի չկորցնեմ մարզավիճակս, փորձում եմ կատարել տարբեր վարժություններ, որոնք ծանրաբեռնվածություն չեն առաջացնում ոտքիս»։

ԹԻՄԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այս պահից սկսած յուրաքանչյուր հանդիպում ամենակարևորն է։ Մենք չենք նայում մյուս թիմերին, այլ կենտրոնանում ենք միայն մեզ վրա։ Խաղից խաղ գնում ենք դեպի մեր նպատակը։ Եթե շարունակենք հաղթել մնացած խաղերում, արդեն հետաքրքիր չի լինի թե ինչ է կատարվում մրցաշարային աղյուսակի ներքևում»։ 

ԿԱՐԵՎՈՐ ԽԱՂԵՐԻՑ ԱՌԱՋ ԹԻՄԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տղաների հետ մշտապես կապ եմ պաշտպանում։ Այս պահին կարող եմ միայն խոսքերով նրանց հաջողություն մաղթել։ Բայց ցանկանում եմ գալ գավաթի եզրափակչին և ստադիոնից աջակցել իմ թիմին։ Բացի այդ, կմնամ նաև առաջնության մնացած խաղերին՝ թիմի կողքին լինելու համար»։