Not Selected

ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈ. «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՂՈՐԴԻ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ»

29/09/2023

Մեր թիմի հարձակվող Յայա Սանոգոն ԲԿՄԱ-ի դեմ խաղում խփած ֆանտաստիկ գոլով հաղթանակ պարգևեց թիմին: Խաղից հետո նա կիսվել է տպավորություններով.

ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Բարդ հանդիպում էր։ Մարզիչը խաղից առաջ մեզ ասաց, որ հեշտ հանդիպում չի լինելու, և դա այդպես էր, քանի որ միայն 85-րդ րոպեին կարողացանք առաջ անցնել հաշվի մեջ։ Վերջին տուրում մենք ոչ-ոքի խաղացինք, միավորներ կորցրինք, բայց հիմա վերադարձել ենք հաղթական ուղու վրա»։

ԽՓԱԾ ՇՔԵՂ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ես նմանատիպ գոլեր խփել եմ մարզումների ժամանակ, քանի որ ինձ դուր են գալիս նման գործողությունները: Այսօր, կարծում եմ, Աստված ինձ հետ էր: Երբ քրտնաջան մարզվում ես, արդյունքը երևում է խաղերի ժամանակ, ուստի կարծում եմ, լավ օր էր թե՛ իմ, թե՛ թիմի համար, քանի որ մենք հաղթեցինք»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, ինչպես գիտեք, վնասվածքների պատճառով շատ եմ բաց թողել, բայց հիմա արդեն չորրորդ հանդիպումս անընդմեջ անցկացրի եմ ու կարծում եմ՝ պատրաստ եմ ուժերիս 60-70 տոկոսի չափով։ Ես քրտնաջան մարզվում եմ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնամ իմ նորմալ մարզավիճակին, հուսալով, որ շուտով կկարողանամ օգնել թիմին իմ ամբողջ ուժով»:

ՍՊԱՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ԹԻՄԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Յուրաքանչյուր հանդիպում շատ դժվար է, հաշվի առնելով այն փաստը, որ մենք հաղթել ենք ամեն ինչ նախորդ մրցաշրջանում, յուրաքանչյուր թիմ ցանկանում է հաղթել մեզ, ուստի մենք մեծ պատասխանատվություն ունենք: Բայց մենք քրտնաջան մարզվում ենք, և կարծում եմ, որ այսօրվա հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի հաջորդ հանդիպումից առաջ»։