Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՎԱԴԻՄ ՊԱՐԱՄՈՆՈՎ

10/06/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Վադիմ Պարամոնովը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ակումբի ու ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետն սպառվել էր, ու կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Ուկրաինացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2021 թվականի ձմռանը։

Պարամոնովը մեր թիմի կազմում 3 մրցաշրջան է անցկացրել ու 1 գոլի հեղինակ դարձել։ 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում Վադիմին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։