Էդգար Գրիգորյանը ծնվել է 1998 թվականի օգոստոսի 25-ին, Երևանում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանից՝ հաճախելով «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») մանկապատանեկան դպրոց։ 2019 թվականին վարձակալական հիմունքներով տեղափոխվում է «Նոա» և մեկ մրցաշրջան անցկացնում այդ թիմում։
«Նոա»-ի կազմում բոլոր մրցաշարերում Էդգարը մասնակցել է 7 պաշտոնական հանդիպման և թիմի հետ նվաճել Հայաստանի գավաթը, ինչպես նաև դարձել Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր։
Էդգարը հանդես է եկել նաև Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 տարեկանների հավաքականներում։
2020/21 մրցաշրջանից առաջ Էդգարը վերադառնում է հարազատ թիմ։ «Ուրարտուի» կազմում նորամուտը նշում է «Վանի» հետ հուլիսի 23-ին կայացած ընկերական խաղում (3-2) և դառնում գոլի հեղինակ։
ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԽԱՂԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ
Մրցաշրջան |
Ակումբ |
Խաղ |
Գոլ |
2019/2020 |
«Նոա» |
8 |
- |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ |
8 |
- |
ՏԻՏՂՈՍՆԵՐ
Հայաստանի գավաթ |
Հաղթող |
1x |
2019/20 |