Not Selected

ՄԱՔՍԻՄ ՄԱՅՐՈՎԻՉ․ «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ ԽՓԱԾ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻՍ ՀԱՄԱՐ»

11/08/2022

Հարձակվող Մաքսիմ Մաիրովիչը, որն իր առաջին գոլն «Ուրարտուի» կազմում խփեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ «Շիրակի» հետ խաղում, խոսել է դեբյուտային գոլի, մարզավիճակի և «Վանի» հետ առաջիկա հանդիպման մասին։

ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ամեն ինչ արագ ու անսպասելի եղավ հանդիպման հենց սկզբում, ես նույնիսկ չհասցրի տոնել գոլս։ Առհասարակ խաղի ընթացքում գոլեր տոնելու վարպետ չեմ, քանի որ դրանք էմոցիաներ են, բացի այդ՝ թիմակիցներս միանգամից վազեցին, կարելի է ասել՝ մի փոքր համեստ ստացվեց։ Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել և օգնել մեր թիմին հաղթել, ևս 3 միավոր վաստակել, ընդհանուր առմամբ դժվար ստացվեց։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ես հիանալի ֆիզիկական վիճակում եմ, պատրաստ եմ ամեն խաղում 90 րոպե անցկացնել խաղադաշտում, օգնել թիմին վաստակել մեզ անհրաժեշտ միավորները և անել ամեն ինչ՝ երկրպագուներին ուրախացնելու համար: Ինքս ներդնելու եմ ամեն ինչ»:

«ՎԱՆԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Թիմը յուրաքանչյուր հանդիպմանը պատրաստվում է այնպես, կարծես վերջինը լինի, տրամադրությունը լավ է, մարտական։ Մենք թիմերին չենք բաժանում թույլերի և ուժեղների, յուրաքանչյուր մրցակից ցանկանում է հաղթել և 3 միավոր վաստակել, ուստի պայքարելու ենք։ Հույս ունեմ, որ միայն հաղթանակներ կունենանք»: