Not Selected

ՄԱՔՍԻՄ ՄԱՅՐՈՎԻՉ. «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋԻՆ ՀԵԹ-ՏՐԻԿՍ ՆՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԽԱՂՈՒՄ ԵՂԱՎ»

04/09/2022

«Ուրարտուի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը ԲԿՄԱ-ի հետ խաղը նշանավորեց կարիերայում ձևակերպած առաջին հեթ-տրիկով: Ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով.

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԵԹ-ՏՐԻԿԻ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ, որ հենց նման կարևոր խաղում կարողացա հեթ-տրիկ ձևակերպել, քանի որ նախորդում մենք պարտվել էինք՝ ոչ խաղային, և շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այսօր թիմին օգնելու, ու տղաները գտան ինձ տուգանային հրապարակում»:

ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ամեն ինչ շատ հանգիստ էր ընթանում, 3-0 հաշվով հաղթում էինք, դրանից հետո, կարելի է ասել տեմպը հանդարտվեց, ծիծաղելի գոլ բաց թողեցինք, ինչը վստահություն հաղորդեց նրանց, լավ է, որ կարողացանք չորրորդ գոլը խփել ու հանգստացնել խաղը»:

ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Տրամադրությունը թիմում լավ է, կարծում եմ՝ խաղից խաղ կավելացնենք, լավ ֆուտբոլիստներ են հավաքվել, թիմը լավն է, կոլեկտիվը նույնպես լավն է, որևէ տարաձայնություն չկա թիմում, ինչը շատ կարևոր է, լավ մթնոլորտ է տիրում: Հուսով եմ՝ այն կօգնի մեզ մինչև դեկտեմբեր, սկսենք նախ դեկտեմբերից, ավարտել մեր ելույթները որքան հնարավոր է բարձր՝ ցանկալի՝ առաջին հորիզոնականում»: