Not Selected

ՄԱՔՍԻՄ ՄԱՅՐՈՎԻՉ․ «ԱՅԺՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ԵՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒ»

24/01/2023

Սեփական մարզաբազայում ընթացող մարզական հավաքի ընթացքում մեր թիմը պատրաստվում է առաջիկա ստուգողական հանդիպմանն ու արտասահմանյան հավաքի մեկնելուն, որը կանցկացնենք ԱՄԷ-ում։ Այս ամենի մասին խոսել է «Ուրարտուի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։

ՄԱՐԶՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

«Ծանր մարզումներ են ֆիզիկական դիմացկունության համար, ուստի 5-օրյա միկրոցիկլ այստեղ ենք անցկացնում, որպեսզի ավելի շատ հանգստանանք, վերականգնվենք, սնվենք։ Մարզիչները ծրագիր են մշակել, ըստ որի էլ մենք պատրաստվում ենք այս առաջնության երկրորդ հատվածին»։

ԱՄԷ-ՈՒՄ ՍՊԱՍՎՈՂ ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Պատրաստվում ենք արտասահմանյան հավաքի մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ բավական հետաքրքիր մրցակիցներ ենք ունենալու՝ «Լոկոմոտիվը», «Զենիթը», ինչպես նաև թիմեր Էմիրատների Պրեմիեր լիգայից։ Շատ հետաքրքիր է այժմ նայել Հայաստանի մակարդակը Ռուսաստանի և Էմիրատների Պրեմիեր լիգաների ֆոնին։ Անգնահատելի փորձ է, կօգնի մեզ մրցաշրջանի երկրորդ հատվածում, որը կարծում եմ՝ բարդ է լինելու»։

ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Մարզվում ենք, աշխատում ենք, ամեն ինչ ընթացքի մեջ է, մարզավիճակ հավաքելը, այն ավելացնելը։ Մթնոլորտը թիմում լավ է, հիմա ժամանակ ունենք շփվելու միմյանց հետ, ընկերական հարաբերություններ կառուցելու, կարծում եմ՝ ամեն ինչ լավ է»։