Not Selected

ՄԱՔՍԻՄ ՄԱՅՐՈՎԻՉ․ «ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՎՈՐ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՉՈՒՆԵՆՔ»

01/03/2023

«Վանի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Մաքսիմ Մայրովիչը խոսել է խաղի ու գարնանային հատվածում թիմի ելույթների մեկնարկի մասին․

«ՎԱՆԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լավ խաղ էր, հետաքրքիր ստացվեց առաջին հանդիպումը։ Գիտեինք, ենթադրում էինք, որ հեշտ չի լինելու, ինչպես ցույց տվեց առաջին խաղակեսը։ Խաղակեսի վերջնամասում գոլ խփեցինք, իսկ երկրորդում ստացվեց ճնշում գործադրել, խփել երկրորդ գնդակը, կարող էինք նաև երրորդը խփել։ Այնպես որ, խաղը հաջողված կարելի է համարել, հատկապես ինձ համար՝ գոլ և գոլային փոխանցում, գարնանային հատվածի համար լավ մեկնարկ է»։

ՆՈՐԵԿՆԵՐԻ՝ ԹԻՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ բոլորն արդեն հասկանում են պահանջները, հասցրել ենք մոտ մեկուկես ամիս աշխատել միասին, ընտելացել ենք, ինչ-որ մեկն ունի իր թիմակցին, որը նույն լեզվով է հաղորդակցվում։ Ընդհանուր առմամբ ադապտացիան բոլորի մոտ լավ է ստացվել»։

«ՆՈԱՅԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Իմ ու թիմակիցներիս համար շատ կարևոր խաղ է լինելու, քանի որ այս շրջանում մենք իրավունք չունենք միավոր կորցնելու, մրցակիցները հետապնդում են ու փորձում հասնել մեզ։ Հույս ունեմ՝ կշարունակեմ ավանդույթը՝ «Նոայի» դեմ 2 հանդիպում եմ անցկացրել և 2 գոլ խփել, այնպես որ, հույս ունեմ՝ նվազագույնը գոնե 3-րդը կլինի։ Ինձ լավ եմ զգում, խաղ առ խաղ կավելացնենք թափն ու կբարելավենք մարզավիճակը»։