Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ 152 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

02/03/2023

Շարունակելով համագործակցությունների շարքը Հայաստանի տարբեր դպրոցների հետ՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արսեն Բեգլարյանը, Մաքսիմ Մայրովիչն ու Օլեգ Պոլյակովը մարտի 2-ին այցելել էին Երևանի համար 152 հիմնական դպրոց։ Ֆուտբոլիստները հանդիպեցին 6-8-րդ դասարանցի աշակերտների հետ, որոնք մեծ ոգևորությամբ դիմավորեցին նրանց։ «Ուրարտուի» տղաները զրուցեցին, պատասխանեցին նրանց հարցերին, այնուհետև ինքնագրեր բաժանեցին ու լուսանկարվեցին աշակերտների հետ։

152-րդ հիմնական դպրոցի հետ համագործակցությունը նույնպես կրելու է երկկողմանի բնույթ ու լինելու է շարունակական։

Ներկայացնում ենք լուսանկարներ այցից․