Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԵՎՀԵՆԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ

14/09/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա պաշտպան Եվգենի Ցիմբալյուկի հետ։

Նշենք, որ Ցիմբալյուկը «Օլիմպիկ Դոնեցկ» ֆուտբոլային ակումբի սան է, որի գույները Ուկրաինայի Պրեմիեր լիգայում պաշտպանել է 7 մրցաշրջան։ Իսկ մեր թիմին պաշտպանը միացել Է նույնպես Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող Չեռնիգովի «Դեսնայից»։

Թիմի հետ առաջին մարզումն անցկացնելուց հետո Ցիմբալյուկը կիսվել է տպավորություններով.

«Այստեղ շատ ջերմ է ամեն ինչ, թե՛ եղանակը, թե՛ թիմում տիրող մթնոլորտը։ Շատ լավ, ինտենսիվ մարզում անցկացրինք, ճիշտ այնպիսին, ինչն ինձ վերջերս շատ էր պետք էր: Շատ էի լսել Հայաստանի առաջնության մասին, քանի որ այստեղ նաև ուկրաինացի շատ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս։ Ֆիզիկապես ես դեռ 100%-ով պատրաստ չեմ, բայց պատրաստ եմ ամբողջ սրտով նվիրվել և օգնել թիմին յուրաքանչյուր խաղում»:

Ողջունում ենք Ցիմբալյուկին և մաղթում հաջող ելույթներ «Ուրարտուում»։ Հավելենք, որ ուկրաինացի ֆուտբոլիստը մեր թիմում հանդես կգա 4-րդ համարի խաղաշապիկով։