Not Selected

ԵՎՀԵՆԻԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ․ «ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆՔ, ԵՎ ԲՈԼՈՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԽԼԵԼ ՄԵԶՆԻՑ»

09/05/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում տոնած հերթական հաղթանակից հետո «Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Եվհենիի Ցիմբալյուկը կիսվել է տպավորություններով.

«ՆՈԱ»-Ի ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանդիպումն ինքնին բարդ ստացվեց մեզ համար, մրցակիցը խաղաց նմանատիպ ոճով, բայց գլխավորն այն է, որ հաղթանակը մերն էր։ Ցավոք, եղած լավ գոլային պահերով հնարավոր չեղավ խփել երկրորդ գոլն ու ամրապնդել հաղթանակը»։

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

«Այժմ յուրաքանչյուր հանդիպում նման է վերջինին: Մենք առաջին տեղում ենք, բոլորն ուզում են մեզնից միավորներ խլել, այդ ամենն ամեն հանդիպում էլ ավելի լարված է դարձնում, բայց միևնույն ժամանակ մենք ամեն բան վերահսկում ենք»:

ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻ ՈՒ ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Առջևում Հայաստանի գավաթի եզրափակիչն է, մենք խաղում ենք «Շիրակի» հետ։  Բոլորս դեպի մեկ նպատակի հետևից ենք գնում, ուստի, ինչպես միշտ, մարտական ենք տրամադրված։ Ինձ հիանալի եմ զգում, լավ մարզավիճակում եմ։ Ես զգում եմ երկրպագուների աջակցությունը, դա ինձ համար մեծ պատիվ է և շատ հաճելի»։