Not Selected

ԵՎՀԵՆԻԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ․ «ՈՉ ԱՅԴՔԱՆ ՀԱՐՄԱՐ ՄՐՑԱԿԻՑ Է, ԲԱՅՑ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է»

10/03/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում մեր մրցակիցը կլինի «Լեռնային Արցախը»։ Խաղից առաջ զրուցել ենք մեր թիմի պաշտպան Եվհենիի Ցիմբալյուկի հետ․ 

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լավ ենք տրամադրված, բոլորս հիմա մեկ նպատակ ունենք, ուստի ամեն խաղ հաղթանակ է, անկախ նրանից՝ ով է մրցակիցդ, վերլուծում ենք անհատապես ու վերջ, իսկ տրամադրվածությունը միշտ միայն մարտական է ու հաղթանակի ակնկալիքով»։

ՆԱԽՈՐԴ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՉՔԻ ԸՆԿԵԼՈՒ ՈՒ ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Թիմի հետ կայացած նախորդ խաղում գոլի հեղինակ դարձա, բայց չէի ասի, թե հարմար մրցակից է, կարծում եմ՝ ավելի շատ ոչ։ Շատ լավ է, որ հյուրի կարգավիճակում չենք խաղում, քանի որ այնտեղ արհեստական խոտածածկ է, ու կարելի է ասել՝ իրենց տնային խաղերն այս առումով ծուղակ են մրցակիցների համար։ Այնպես որ, կապ չունի ինչ թիմի դեմ ենք խաղում, մեզ համար կարևոր է միայն հաղթանակը»։

ԻՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Փառք Աստծո, ամեն բան լավ է մարզավիճակիս հետ կապված, վնասվածք չունեմ ու կարող եմ ասել, որ լիարժեք պատրաստ եմ ու ինձ հիանալի եմ զգում»։