Not Selected

էՐԻԿ ՓԻԼՈՅԱՆ. «ԽԱՂԻՑ ԱՌԱՋ ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆՈՒՄ ԵՐԵՎՈՒՄ ԷՐ, ՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

08/11/2023

«Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել է մեր թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանը.

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ դժվար խաղ ստացվեց, ինչը ամենասկզբից գիտակցել էինք,  շնորհավորում եմ թիմակիցներիս, մարզիչներին, կարծում եմ՝ շատ լավ աշխատանք կատարեցինք բոլորս, երևաց նվիրվածությունը, ինչը նախորդ խաղերում բացակայում էին, կարևորը դա շտկեցինք ու արդյունքն այսօր երևաց»:

ՆԱԽՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ԱՆՀԱՋՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Երկու խաղերում էլ հաղթանակը բաց ենք թողել վերջին րոպեներին, իմ կարծիքով կենտրոնացվածության խնդիր էր, որովհետև գոլերը բաց ենք թողել հիմնական ժամանակին ավելացված րոպեներին, մարզիչներն ավելի ճիշտ կմեկնաբանեն»:

ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆՈՒՄ

«Բոլորս պրոֆեսիոնալ ենք, ցանկանում ենք հաղթել: Առավել փորձառու ֆուտբոլիստները երիտասարդներին խորհուրդներով են օգնում: Թիմում բոլորը լավն են՝ թե հայերը, թե՝ լեգեոներները, առանձնացնել պետք չէ: Հանդերձարանում խաղից առաջ էլ երևում էր, որ հաղթանակը մերն է լինելու, մթնոլորտն իդեալական էր, այդ առումով խաղը հաղթել ենք մինչ այն սկսելը»:

ՀԱՋՈՐԴ ԽԱՂԵՐԻ ՈՒ ՆՊԱՏԱԿԻ ՄԱՍԻՆ

«Հաջորդ խաղը «Վանի» հետ դրսում ենք խաղալու ու նորից գնալու ենք 3 միավորի հետևից, կան խաղեր, որոնք չեն ստացվում, բայց պետք է ամեն ինչ անենք, որ դրանց թիվը քիչ լինի: Մենք գործող չեմպիոնն ենք, ճիշտ է, այս մրցաշրջանում շատ ենք միավորներ կորցրել, բայց դա մեզ մեր նպատակից հետ չի պահում՝ կրկնել հնարավոր ամեն ինչ»: