Not Selected

ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒ․ «ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ԻՄ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻՑ»

02/03/2023

«Ուրարտուի» նորեկ կիսապաշտպան Դրաման Սալուն իր նորամուտը նշեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Վանի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստը պատմել է հաղթական նորամուտի, մարզչի հետ աշխատանքի և առաջիկա հանդիպման մասին։

ՀԱՂԹԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Նորամուտիս խաղում ինձ շատ լավ էի զգում, շատ հաճելի էր։ Տոնեցինք շատ կարևոր հաղթանակ, ինչը շատ կարևոր էր, քանի որ գարնանային հատվածի առաջին հանդիպումն էր, կփորձենք նույն կերպ շարունակել մրցաշրջանը։ Ինձ դրական են ընդունել թիմում, որոշներին գիտեի մինչև տեղափոխությունս, բայց թիմն ինձ միանգամից ինտեգրեց լավ մթնոլորտի մեջ»։

ՄԱՐԶՉԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես արդեն հասկանում եմ գլխավոր մարզչին, հասկանում եմ նրա պահանջները, չնայած նրան որ երկար ժանակակ չէ, ինչ աշխատում ենք միասին։ Մենք անընդհատ աշխատում ենք, որպեսզի ես ավելի արագ ընտելանամ թիմին, ավելի խաղակցված լինեմ, և ամեն ինչ դեպի դրականն է գնում։ Հիմնականում ամեն ինչ կախված է ինձանից, ես պետք է քրտնաջան աշխատեմ, որպեսզի մարզչին իմ արդյունքներով գոհացնեմ»։

ԹԻՄՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես գիտեմ այն ֆուտբոլիստներին, որոնք այս թիմում են, որովհետև ես խաղում եմ Հայաստանի առաջնությունում արդեն երկու տարի։ Այո, թիմում կա մրցակցություն, բայց ես դրան լավ եմ վերաբերում, յուրաքանչյուր թիմում պետք է նման բան լինի, քանի որ դա ստիպում է ավելի շատ աշխատել»։

ՍՊԱՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առաջիկա խաղը իմ նախկին թիմի՝ «Նոա»-ի դեմ է, և ես, իհարկե, սպասում եմ այդ խաղին։ Այս հանդիպումը շատ կարևոր է, որովհետև ես ցանկանում եմ ցույց տալ թե ինչի համար եմ ես «Ուրարտուում»։ Շատ կարևոր է հաղթանակ տոնել և շարունակել այս շարքը։ Ես պատրաստ եմ այդ խաղին»։