Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒ

11/02/2023

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 24-ամյա կիսապաշտպան Դրաման Սալուի հետ։ 

Նա Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, նախկինում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են սերբական «Պարտիզանն» ու «Տելեոպտիկը», ուկրաինական «Օլիմպիկը», բելառուսական «Սլուցկը», ինչպես նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Փյունիկն» և «Նոան»:

Ողջունում ենք Սալուին «Ուրարտուում» և մաղթում հաջող ելույթներ մեր թիմի կազմում։