Not Selected

ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒԻ ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՆ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ԷՍՎԱՏԻՆԻԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ

09/09/2023

Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլում Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցեց Էսվատինիի ընտրանու հետ և գոլազուրկ ո-ոքի գրանցեց։ Մեր թիմի կիսապաշտպան Դրաման Սալուն, որը նույնպես մասնակցում է իր երկրի ընտրանու հավաքին, թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 

Հավելենք, որ մյուս խաղը Բուրկինա Ֆասոյի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 12-ին՝ Մարոկկոյի ընտրանու դեմ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին: