Not Selected

ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒ․ «ՄԵԶ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՄԵՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇԻՉ ԴԵՐ ԽԱՂԱԼ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

28/07/2023

«Ուրարտուի» կիսապաշտպան Դրաման Սալուն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Ֆարուլ Կոնստանցայի» դեմ խաղից հետո խոսել է հանդիպման, Կոնստանցայում եղանակային պայմանների և իր մարզավիճակի մասին:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսն ամբողջությամբ մեր ձեռքերում էր, մենք տիրում էինք գնդակին և կատարում էինք գլխավոր մարզչի բոլոր ցուցումները։ Երկրորդ խաղակեսում «Ֆարուլը» նոր մարտավարություն սկսեց, և դա խնդիրներ առաջացրեց մեզ համար և հենց դրանով էր պայմանավորված խաղի նման արդյունքը»։

ԵՂԱՆԱԿԻ ԵՎ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այո, եղանակային պայմանները նույնպես խոչընդոտ էին հանդիսանում խաղի ընթացքի վրա։ Բացի այդ, ստադիոն եկած երկրպագուները մեծ աջակցություն էին ցույց տալիս տանտերերին և դա ևս օգնեց նրանց էլ ավելի ոգևորվելու համար»։

ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Պատասխան խաղին մենք շատ լուրջ ենք պատրաստվելու, որպեսզի կարողանանք հաղթել և դուրս գալ որակավորման հաջորդ փուլ։ Մեզ պետք է նաև մեր երկրպագուների աջակցությունը, որը կարող է որոշիչ լինել դիմակայությունում։ Մենք սպասում ենք օգոստոսի 3–ին, որպեսզի ցույց տանք մեր բոլոր ուժերը»։

ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ես ինձ այս պահին շատ լավ եմ զգում և կարծում եմ, որ գտնվում եմ լավ մարզավիճակում։ Արդեն իսկ պատրաստվում եմ առաջիկա խաղին և փորձելու եմ անեմ ինչ անել, որպեսզի առավելագույն ուժերս տամ թիմի համար»։