Not Selected

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒՆ՝ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

26/10/2022

«Ուրարտուի» կազմում 2022/23 մրցաշրջանի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի նիգերացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։ 

Մրցանակը ստանալուց հետո Ուգոչուկվու Իվուն կիսվեց իր տպավորություններով․

«Շատ շնորհակալ եմ մրցանակի համար, շատ ուրախ եմ, որ ես ստացա այն, բայց, բնականաբար, ես համարում եմ, որ սա ոչ միայն իմ, այլև թիմի աշխատանքի շնորհիվ է։ Մենք բավական մեծ աշխատանք ենք կատարում ու ձգտել ենք, որ նման արդյունքի հասնենք, կփորձեմ շարունակել օգնել թիմին, որ ավարտին հասցնենք մեր սկսածը»։

Հավելենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իվուն մասնակցել է 13 հանդիպման, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև աչքի ընկել արդյունավետ գործողություններով՝ նպաստելով թիմի հաղթանակներին։