Not Selected

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ․ «ԿՓՈՐՁԵՆՔ ՈՒՐԱԽԱՑՆԵԼ ՄԵՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ՎԱՂՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ»

24/10/2023

Հոկտեմբերի 25-ին «Փյունիկի» հետ սպասվող դիմակայությունից առաջ զրուցել ենք մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանի հետ։ Ֆուտբոլիստը խոսել է խաղի կարևորության մասին․

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Լավ տրամադրվածությամբ ենք մոտենում խաղին, քանի որ նախորդ տուրի խաղում հաղթել ենք, բայց քանի որ գիտենք՝ «Փյունիկը» շատ ուժեղ թիմ է, շատ լավ ենք պատրաստվել, ուզում ենք հաղթել, ոչ միայն հաշվի առնելով այս պահին մրցաշարային աղյուսակի տեսքը, այլ նաև գիտենք, թե որքան լարված ու դիտարժան են ստացվում միմյանց միջև հանդիպումները»։

ՄԻԱՎՈՐՆԵՐ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ՈՒ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

«Այդ կարգավիճակը ձեռք բերելը շատ կարևոր է հենց վաղը միավորներ վաստակելու ու միավորների տարբերությունը կրճատելու առումով, որպեսզի տարին ավարտենք բարձր հորիզոնականում ու ավելի հեշտ դառնա չեմպիոնության համար պայքարը»։

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՈՒ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Մի քանի կորուստ ունենք, որոնք ոչ պակաս կարևոր խաղացողներ են, բայց փորձում ենք նրանց պակասը լրացնել մյուս ֆուտբոլիստներով։ Կարծում եմ այսօրվա մեր կազմը թույլ կտա լավ հանդես գալ առաջիկա խաղերում»։

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նրանց աջակցությունը միշտ կարևոր է, այն միշտ եղել է, ու լավ կլինի վաղն էլ գան ու երկրպագեն մեզ, մենք էլ ամեն ինչ կանենք՝ իրենց ուրախացնելու համար»։