Not Selected

ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԵՄ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՆ  ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՈՎ

16/11/2022

Հայաստանի ազգային հավաքականն այս շրջանի ընկերական հանդիպումներից առաջինն անցկացրեց Կոսովոյի ազգային ընտրանու հետ նոյեմբերի 16-ին։ Թիմերի միջև պայքարն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2-2 հաշվով։ Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը։ 

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստներ Ժիրայր Մարգարյանը (86’), Նարեկ Գրիգորյանն (63’) ու Սերգեյ Մկրտչյանը (63’) փոխարինման մտան ու նույնպես մասնակցեցին հանդիպմանը։ Ի դեպ, Մկրտչյանն իր նորամուտը նշեց հավաքականի կազմում։ Մեր մյուս ֆուտբոլիստ Արման Ղազարյանը, որն առաջին անգամ էր հավաքականի ճամբարում, պահեստայինների թվում էր և խաղաժամանակ չստացավ։

Հավելենք, որ ընկերական մյուս հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի նոյեմբերի 19-ին Ալբանիայի հավաքականի դեմ։