Not Selected

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆ․ «ՇԱՏ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀՐԱՎԵՐԻՆ»

09/11/2023

«Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը միջազգային դադարից առաջ տեղ գտավ Ալեքսանդր Պետրակովի կողմից ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում։ Աղասարյանը խոսել է իր առաջին հրավերի, զգացողությունների և ակնկալիքների մասին․

ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀՐԱՎԵՐԻ ՄԱՍԻՆ

«Երկար էի սպասում այս հրավերին։ Երբ հայտացուցակում կարդացի անունս, առաջինը կիսվեցի ընկերներիս հետ։ Շատ ուրախացան և բոլորը շնորհավորեցին ինձ։ Վերջին շրջանում շատ էի խաղաժամանակ ստանում «Ուրարտուում»։ Շնորհակալ եմ մարզչական շտաբին վստահության համար։ Ունեմ հաղթանակի ակնկալիքներ մեր առաջիկա հանդիպումներում»։

ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ես պատրաստ եմ խաղաժամանակ ստանալու դեպքում տալ իմ առավելագույնը թիմին։ Այս պահին գտնվում եմ լավ մարզավիճակում և ամեն ինչ պատրաստ եմ անել լավ հանդես գալու համար»։

ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ուելսը և Խորվաթիան ունեն լավ և պինդ թիմեր։ Սպասվելու են բարդ հանդիպումներ, լավ հասկանում ենք ստեղծված իրավիճակը, բայց պետք է փորձել ամեն ինչ անել՝ դրական արդյունքի հասնելու համար։ Առաջին հանդիպումը տնային է և երկրպագուների աջակցությունը ևս կարևոր է լինելու»։