Not Selected

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆ․ «ԿԱՄՔ ԴՐՍԵՎՈՐԵՑԻՆՔ ՈՒ ՀԱՂԹԵՑԻՆՔ»

16/03/2023

Միջազգային դադարից առաջ «Ուրարտուն» հերթական հաղթանակն ապահովեց իր համար՝ 2-0 հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Թիմի կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը խոսել է տոնած հաղթանակի և սպասվող դիմակայությունների մասին. 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ բարդ հանդիպում ստացվեց, մրցակիցը մեզ լավ էր ուսումնասիրել մեզ, բայց կարող եմ ասել, որ բավական դիտարժան խաղ ստացվեց, կամք դրսևորեցինք ու հաղթեցինք։ Մենք պայքարում ենք չեմպիոնության համար, և յուրաքանչյուր խաղ և յուրաքանչյուր միավոր կարևոր է։ 2-0 հաշիվն էլ ըստ խաղի է ստացվում, որևէ նպատակ չունենք այդ հաշվով ավարտելու»։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Առջևում շատ դժվար հանդիպումներ են սպասվում թիմերի հետ, որոնք նույնպես պայքարում են չեմպիոնության համար, այդ խաղերում հաղթանակը նույնպես շատ կարևոր է, պետք է հաղթենք այդ խաղերում ու թույլ չտանք նրանց միավորներ վաստակել»։