Not Selected

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆ․ «ԱՅՍ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽԵՆՔ ՆԱԵՎ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ»

12/03/2024

Մեր թիմի կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը ԲԿՄԱ-ի հետ գավաթային խաղից հետո խոսել է հաղթանակի, ձևակերպած դուբլի ու մարզավիճակի մասին․

ԽԱՂԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Հոգեբանական տեսանկյունից շատ պետք էր այս հաղթանակը։ Մրցակիցը լավն էր, հայ ֆուտբոլիստներով։ Հեշտ չէր, պարզապես մեր գոլերը ստացվեցին ու կարողացանք լավ խաղալ ու հաղթել»։

ՁԵՎԱԿԵՐՊԱԾ ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ կարողացա դուբլ գրանցել ու օգնել թիմին, որպեսզի երկար սպասված հաղթանակ տոնեինք։ Այդպես է ստացվում, գեղեցիկ գոլեր եմ կարողանում խփել»։  

ԹԻՄԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Թիմը շատ լավ էր տրամադրված հաղթանակի ու դուրս գալու կիսաեզրափակիչ։ Հաղթանակը մեզ շատ էր պետք, որպեսզի թիմի մոտ էլ փոխվի հոգեբանությունը։ Սա ճիշտ պահն էր, կփորձեք այն տեղափոխել նաև առաջնություն։

Մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի հարմարվենք թիմի նորեկների հետ, նրանք էլ պետք է հարմարվեն առաջնությանն ու թիմին, դա էլ կերևա խաղադաշտում»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Չէի ասի, որ շատ լավ մարզավիճակում եմ, կփորձեմ քիչ-քիչ հավաքել այն, խաղերի ընթացքում էլ ցույց կտամ լավագույնը»։