Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

04/11/2021

Նոյեմբերի 7-ից 11-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Նարեկ Աղասարյանին, Սերգեյ Մկրտչյանին և Տիգրան Այունցին։

Հավելենք, որ հավաքի ընթացքում մեր ընտրանին կմեկնի Ֆրանսիա՝ ՈւԵՖԱ-ի 2023 թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում մրցելու Ֆրանսիայի Մ-21 տարեկանների ընտրանու հետ։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։