Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՄԲԻՆ

16/03/2021

«Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը, որը տևական ժամանակ ապաքինվում էր վնասվածքից ու մարզվում անհատական ծրագրով, արդեն միացել է ընդհանուր խմբին։

Հակոբյանը դեռևս մարզվում է որոշակի սահմանափակումներով ու բժշկի վերահսկողությամբ, բայց առաջիկայում 23-ամյա ֆուտբոլիստը կմարզվի արդեն ողջ ծանրաբեռնվածությամբ։

Հավելենք, որ վնասվածքի պատճառով Հակոբյանը բաց էր թողել «Ուրարտուի» վերջին 2 հանդիպումները։