Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

25/05/2021

Հայաստանի հավաքականը հունիսի 1-ին և 5-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Խորվաթիայի և Շվեդիայի ազգային հավաքականների հետ։ Այդ խաղերին նախապատրաստվելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» 3 ֆուտբոլիստների՝ Հակոբ Հակոբյանին, Արթուր Միրանյանին և Կարեն Մելքոնյանին։

Հավելենք, որ Կարեն Մելքոնյանն առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական: 

Խորվաթիա – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 1-ին և կմեկնարկի ժամը 20։00-ին, իսկ Շվեդիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի ժամը 22։45-ին։

Ստորև ներկայացնում ենք հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը․ 

 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան – «Լամիա» (Հունաստան)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ

Դավիդ Դավիդյան – «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Արթուր Միրանյան – «Ուրարտու»  

Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»