ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
29/03/2021Այսօր իր ծննդյան 24-րդ տարեդարձն է նշում «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը։ Շնորհավորում ենք և մաղթում ավելի շատ տպավորիչ հաղթանակներ ու առանց վնասվածքների կարիերա։
Հավելենք, որ Հակոբյանն ընթացիկ մրցաշրջանում «Ուրարտուի» կազմում անցկացրել է 12 հանդիպում։