Not Selected

ՍԱԼՈՄՈՆ ՆԻՐԻՍԱՐԻԿԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՌՈՒԱՆԴԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

08/11/2021

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Ռուանդայի հավաքականը պատրաստվում է 2 հանդիպում անցկացնել՝ Մալիի և Քենիայի ընտրանիների հետ։ Այդ խաղերին նախապատրաստվելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Վիսեն Մաշամին հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեին։

Հավելենք, որ ռուանդացիները Մալիի հետ կհանդիպեն նոյեմբերի 11-ին սեփական հարկի տակ, իսկ Քենիայի հետ արտագնա խաղում կմրցեն նոյեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ Սալոմոն Նիրիսարիկեի Ռուանդայի հավաքականը 4 խաղից հետո վաստակած 1 միավորով E խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Հաջողություն ենք մաղթում Սալոմոն Նիրիսարիկային և Ռուանդայի ազգային հավաքականին: