Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԳՈԼՍ ՕԳՆԵՑ ԹԻՄԻՆ 3 ՄԻԱՎՈՐ ՎԱՍՏԱԿԵԼ»

20/02/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ուրարտուն» 1-0 հաշվով հաղթանակ տոնեց «Վանի» նկատմամբ։ Խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած Արթուր Միրանյանը հայտնել է խաղի մասին իր կարծիքը․

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Գարնանային հատվածում սա մեր առաջին խաղն էր։ Դժվար ստացվեց, բայց կարևորը՝ հաղթեցինք ու վաստակեցինք 3 միավոր։ Հուսով եմ՝ ամեն խաղին էլ ավելի կավելացնենք։ Թիմում մթնոլորտը շատ լավ է, լավ պատրաստված ենք մոտեցել առաջնությանը, կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում՝ անկախ նրանից առաջնության հանդիպում կլինի, թե գավաթի»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի, հարձակվողն ուզում է և սիրում է գոլ խփել, բայց ավելի ուրախ եմ, որ գոլս թիմին 3 միավոր բերեց այս խաղում։ Կաշխատեմ ամեն խաղում օգնել տղաներին»։