ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 29-ՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է, ՈՐԸ ԽԱՂԱՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
26/03/2021Հայաստանի ազգային հավաքականը սկսեց իր ելույթներն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փոլում։ J խմբի մեկնարկային խաղում մեր ընտրանին մրցակցի հարկի տակ առավելության հասավ Լիխտենշտայնի ընտրանու նկատմամբ 1-0 հաշվով։
«Ուրարտուի» ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը այդ խաղում փոխարինման մտավ հանդիպման 64-րդ րոպեին։ 25-ամյա հարձակվողի համար սա երկրորդ հանդիպումն էր ազգային ընտրանու կազմում։ Ուշագրավ է, որ առաջին խաղն էլ Միրանյանն անցկացրել էր հենց Լիխտենշտայնի ընտրանու հետ 2019 թվականի հոկտեմբերի 12-ին (1-1):
Ազգային հավաքականի կազմում խաղաժամանակ ստանալով Միրանյանը դարձավ «Ուրարտուի» 29-րդ ֆուտբոլիստը, որը խաղաց Հայաստանի հավաքականում։